Միացյալ Նահանգները լուրջ հակաքայլերի կդիմի, եթե Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին հավատարիմ ուժային կառույցները սպառնալիք ստեղծեն Կարակասում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների կամ հունվարի 23-ին նախագահ հռչակված Խուան Գուայդոյի անվտանգության համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ամերիկացի պաշտոնյան նաև պնդում է, որ Մադուրոյին ռազմական աջակցություն են ցուցաբերում Կուբայի իշխանությունները: