Հաջորդ ուրբաթ օրը՝ փետրվարի 1-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին այսօր հաղորդել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
Նրա փոխանցմամբ, ի պատիվ հյուրի տրվելիք ճաշի ընթացքում տեղի կունենան երկու ղեկավարների բանակցությունները, դրանից հետո նախատեսվում է մամլո ասուլիս:
Անգելա Մերկելը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են անցյալ տարվա օգոստոսին Երևանում՝ կանցլերի Անդրկովկաս կատարած ուղևորության օրերին: