Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Երևանում տեղակայված Flight Travel LLC ընկերության նկատմամբ, որն ընդհանուր վաճառքի գործակալի կարգավիճակով ծառայություններ է մատուցում արդեն պատժամիջոցների ցանկում գտնվող իրանական մեկ այլ ընկերության՝ Mahan Air-ին:
Ըստ ամերիկյան կողմի, Flight Travel LLC ընկերությունը Հայաստանում ներկայացնում է Mahan Air-ի շահերը և գործում է այդ ընկերության անունից:
Բացի այդ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների է ենթարկել Իրանի աջակցությամբ Սիրիայում մարտնչող օտարերկրացիներից կազմված երկու խմբավորումների և իրանական մեկ այլ ավիաընկերության՝ Qeshm Fars Air-ի նկատմամբ:
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, պատժամիջոցների ենթարկված բոլոր չորս նոր միավորները կապ ունեն Իրանի Հեղափոխական գվարդիայի մաս կազմող Quds անվամբ հատուկ ռազմաքաղաքական ստորաբաժանման հետ համագործակցող Mahan Air ավիաընկերության հետ: