Հակոբ Տեր-Խաչատուրյանը և Արմեն Ռուստամյանը հանդիպել են Բակո Սահակյանի հետ

Լուսանկարը՝ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակյանը շնորհավորել է Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք:

Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ ևս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը՝ գործուն մասնակցություն ունենալով հանրապետության զարգացմանն ու զորացմանը:

Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը անցկացվել է հունվարի 16-24-ը Արցախում: