Յոհաննես Հանը հունվարի 29-ին կժամանի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ

Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հունվարի 29-ին կայցելի Հայաստան, հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։

Այցի ընթացքում հանձնակատարին կընդունեն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ հաղորդագրության, Հանը նույն օրը կհանդիպի նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ինչից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։