Պուտինը և Էրդողանը կշարունակեն ակտիվ համագործակցությունը Սիրիայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 23-ը հունվարի, 2019թ․

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները երեկ Մոսկվակում կայացած բանակցություններից հետո հայտարարել են, թե կշարունակեն ակտիվ համագործակցությունը Սիրիայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

«Մենք Ռեջեփ Էրդողանի հետ պայմանավորվեցինք, որ մեր զինվորականներն ու դիվանագետները կշարունակեն համակարգված ջանքերը, որպեսզի սիրիացի փախստականները զանգվածաբար վերադառնան հայրենի բնակավայրեր», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Թուրքիայի արտգործնախարարը, իր հերթին, բանակցություններից հետո ասել է, թե Անկարան և Մոսկվան Սիրիայի հարցում որևէ տարաձայնություն չունեն՝ նախագահ Ասադի հետագա պաշտոնավարումից բացի: «Մենք կարծում ենք, որ նա մեղավոր է բազմաթիվ անմեղ մարդկանց սպանության մեջ և չի կարող լինել այն անձը, որը կմիավորի երկիրը», - ասել է Մևլութ Չավուշօղլուն:

Ի տարբերություն Անկարայի, Մոսկվան Սիրիայում արդեն շուրջ յոթ տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամում աջակցում է Բաշար ալ-Ասադին:

Մանրամասները տե՛ս այստեղ