Կիևի դատարանը սկսել է հրապարակել Յանուկովիչի դատավճիռը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Կիևի դատարանը սկսել է հրապարակել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դատավճիռը և հայտարարել է, թե բավարար է համարում պետական դավաճանության ու իր երկրի դեմ ագրեսիային աջակցելու մեղադրանքով ներկայացված ապացույցները:

Դրանց շարքում ամենաառանցքայինը Յանուկովիչի դիմումն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որով նա Եվրամայդանի օրերին խնդրում էր զորք մտցնել Ուկրաինա:

Ինքը՝ Յանուկովիչը, կտրականապես հերքում է մեղադրանքները և գործը համարում քաղաքական պատվեր: Արդեն երկու տարի շարունակվող դատավարությանը նա այդպես էլ չներկայացավ, քանի որ հրաժարականից հետո փախել է Ռուսաստան, որտեղ իշխանությունները նրան ժամանակավոր ապաստան են տրամադրել: