Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հռչակել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ:
Ելույթ ունենալով Կարակասում՝ բազմահազարանոց հանրահավաքում, Գուայդոն հայտարարել է, թե իր վրա է վերցնում նախագահական պարտավորությունները, որպեսզի «վերջ տա իշխանության բռնազավթմանը, կազմի ժամանակավոր կառավարություն և անցկացնի արդար ընտրություններ»:
Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ճանաչում է Գուայդոյի իշխանությունը: «Վենեսուելայի ժողովուրդը խիզախորեն պայքարեց Մադուրոյի և նրա վարչակազմի դեմ՝ պահանջելով ազատություն և օրինականություն», - ասված է Թրամփի տարածած հայտարարության մեջ:
Նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի, Բրազիլիայի, Պերուի, Արգենտինայի, Ուկրաինայի և Վրաստանի իշխանությունները:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում դեմ բողոքի ցույցերը չեն մարում ամիսներ շարունակ, հրաժարվում է թողնել պաշտոնը: Ռուսաստանը, Թուրքիան և Մեքսիկան հայտարարել են, որ աջակցում են նրան:
Մանրամասները տե՛ս այստեղ