ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո հազվադեպ է հրապարակավ հանդես գալիս, այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի շախմատի առաջնությունների պարգևատրությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն է դարձել Հայկ Մարտիրոսյանը, Շախմատի Հայաստանի 79-րդ առաջնության նոր չեմպիոն՝ Արման Փաշիկյանը: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն՝ Մարիա Գևորգյանը:
ՖԻԴԵ գրոսմայստերի սերտիֆիկատ է ստացել Արամ Հակոբյանը: Հանձնվել են նաև հատուկ մրցանակներ: