Տիգրան Գալստյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հունվարի 21-ի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Տիգրան Գալստյանը 40 տարեկան է: Նա ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում, ապա՝ Հայաստանի կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

Գալստյանը 2002-ից 2018 թվականներին «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2018-ի սեպտեմբերի 10-ից մինչև 2019-ի հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական: