Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ):

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։