Սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության պահեստներ․ ՀՀ ՊՆ

Հայկական բանակի հրետանավոր, արխիվ

Հատուկ ժամանակաշրջանի համար ըստ օպերացիոն ուղղությունների, զինամթերքի և օպերատիվ ռազմավարական պաշարների ապակենտրոնացման, պահեստավորման նպատակով՝ սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության՝ անվտանգության հատուկ համակարգերով կահավորված պահեստներ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հրապարակելով նաև համապատասխան տեսանյութ: