7-րդ գումարման Ազգային ժողովը 11 մշտական հանձնաժողով կունենա՝ երկուսով ավելի, քան 6-րդ գումարման ազգային ժողովը։ 8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, երկու նոր ստեղծվող հանձնաժողովների համար նախագահ կառաջադրի «Բարգավաճ Հայաստան»-ը, մեկ հանձնաժողովի ղեկավարումը կտրվի «Լուսավոր Հայաստան»-ին:
ԹԵ որ հանձնաժողովը որ քաղաքական ուժին է տրվելու՝ այս հարցը որոշվել է քաղաքական ուժերի բանակցությունների արդյունքում, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներակայցրեց իրենց թեկնածուներին. «Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հնաձնաժողովի համար առաջարկում ենք Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համար առաջարկում ենք Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի համար՝ Արման Եղոյանի թեկնածությունը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Վարազդատ Կարապետյանի, և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Բաբկեն Թունյանի թեկնածությունները»։
«Բարգավաճ Հայաստանը» քաղաքական պայմանավորվածության համաձայն նախագահ կառաջադրի Տարածաշրջանային և եվրասիական ինտերգրման հարցերի և Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովներում, հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ տիկին Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ պարոն Միքայել Մելքումյանի թեկնածությունը», - նշեց Սերգեյ Բագրատյանը։
«Լուսավոր Հայաստանին» բաժին կհասնի Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը։ - «Մենք առաջադրում ենք Մանե Թանդիլյանը թեկնածությունը», - հայտարարեց ԼՀԿ պատգամավորը։
Ավելացող երկու հանձնաժողովներից մեկը Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովն է: 6-րդ գումարման Ազգային ժողվում Մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատվեց, այն միացվեց Պետաիրավական հանձնաժողովին՝ այն ժամանակվա ընդդիմության խիստ քննադատության պայմաններում: Այժմ Մարդու իրավունքների հանձնաժողովը դարձյալ վերականգնվում է։
Նաիրա Զոհրաբյանը, որ 11 տարի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովն էր ղեկավարում, առաջադրվել է որպես այս հանձնաժողովի ղեկավար և ասում է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը անելիք ունի։
«Երբ որ 6-դր գումարման խորհրդարանը սկսեց իր աշխատանքը, սկսեց այդ մեծ սկանդալով, եթե հիշում եք, որ ինչո՞ւ է փակվում կամ միանում Պետաիրավականին Մարդու իրավունքների հանձնաժողոովը։ Ես կարծում եմ, այդ հանձնաժողովը այսօր և նաև երեկ և նաև վաղը վստահաբար լինելու է շատ ակտուալ», - ընդգծեց Նաիրա Զահրաբյանը։
Մյուս նոր հանձնաժողովը ՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտերգրման հարցերի հանձնաժողովն է: Այս հանձնաժողովը նախապես առաջարկվում էր պարզապես տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողով կոչել, սակայն թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ «Բարգավաճ Հայաստանը» պնդեցին՝ տարածաշրջանում այս պահին այլ ինտերգրացիոն գործընթաց չկա և պետք է շեշտել, որ հանձնաժողովը հենց եվրասիական ուղղության վրա է կենտրոնացնելու ջանքերը, առաջարկը ընդունվեց: Ընդ որում, «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանն» այժմ հեռակա վեճի մեջ են՝ թե ի սկզբանե ումն է եղել այս հանձնաժողովը ստեղծելու գաղափարը: Էդմոն Մարուքյանն ու Վահե Էնֆիաջյանն այս հարցերում տարբեր տեսակետներ ունեն:
«Ուրեմն ասեմ՝ գաղափարը մենք ենք դրել շրջանառության մեջ, ԲՀԿ-ն չի առաջարկել», - ասաց Էդմոն Մարուքյանը։
«Որպես այդպիսին այստեղ չի կարող լինել հեղինակայնի իրավունքի հարց։ Մի փոքր պատմական էքսկուրս կատարենք՝ 2017 թվականի նոյեմբեր ամիսը հայտնի է, ձեր կողմից մատնանշած, մեր գործընկերների կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ և նմանատիպ հայտարաություններ են հնչել», - ընդգծեց Վահե Էնֆիաջյանը։
«Լուսավոր Հայաստանը» բանակցությունների ժամանակ առանձնացրել էր 5 հանձնաժողով, որի ղեկավարությունը կցանկանար ստանձնել, արդյունքում դրանցից Ֆինանսավարկային և բյուջետայինն է տրվել խմբակցությանը: խմբկցությունը հանձնաժողվոի նախագահի պաշտոնում առաջարկել է նախկին սոցապ նախարար Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Կլինի տիկին Թանդիլյանը, որովհետև ինքը այդ հանձնաժողովում տեղակալ է աշխատել։ Ինստիտուցիոնալ հիշողության հարց կա, փորձի հարց կա, եթե էդպես ստացվի ես կարծում եմ, լավ կլինի և էդ հանձնաժողովը կարող ենք ասել, որ լավ ձեռքերում է, եթե ոչ ուրեմն ինչ ասեմ, կարող է լինել երկրորդ խայտառակ որոշումը։ Ես դրանից չեմ զարմանա», - նշեց Էդմոն Մարուքյանը։
Այսօր միայն երեք հանձնաժողովի նախագահի թեկնածուներին հասցրեց լսել խորհրդարանը: Վաղը մյուսներին ևս լսելուց հետո, Ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկություն կանցկացվի: