Երևանը ապրելու տեսանկյունից ավելի հարմարավետ է, քան Բաքուն և Թբիլիսին, վկայում են Numbeo կենտրոնի անցկացրած ուսումնասիրություն արդյունքները:
Փորձագետները վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել քաղաքների բնակչության եկամուտները և գնողունակությունը, նվազագույն աշխատավարձը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, առողջապահության մակարդակը, կլիման, ճանապարհային երթևեկությունը:
226 քաղաքների ցանկում Երևանը զբաղեցնում է 167-րդ հորիզոնականը, Թբիլիսին՝ 172-րդ, Բաքուն՝ 197-րդ:
Հետխորհրդային երկրների քաղաքներից ամենահարմարավետը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսն է՝ 99-րդ հորիզոնականում, առաջ անցնելով Բրյուսելից, Մադրիդից, Լոնդոնից, Նյու Յորքից: Աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: