«Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանն ընտրվեցին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներ։
Լենա Նազարյանի օգտին քվեարկել է 124 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի օգտին՝ 109 պատգամավոր և ընդդիմադիր թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին՝ 108 պատգամավոր։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին կողմ է քվեարկել 19 պատգամավոր։
Ազգային ժողովն անցավ օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը՝ մշտական հանձնաժողովների ստեղծմանը։