«Առաջարկում ենք ստեղծել 11 հանձնաժողով, որոնցից 3-ը լինելու են ընդդիմադիր խմբակցություններինը». Միրզոյան

«Իմ քայլը» առաջարկում է ստեղծել 11 հանձնաժողով, որոնցից երեքը լինելու են ընդդիմադիր խմբակցություններինը, այսօր Ազգային ժողովում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Այսօր ավելի վաղ Միրզոյանն ասել էր, որ առանցքային հանձնաժողովներից մեկը զիջելու են ընդդիմությանը: Հարցին, թե ո՞ր հանձնաժողովի մասին է խոսքը, Միրզոյանը պատասխանեց. - «Կխոսենք էդ մասին արդեն Ազգային ժողովում, տեղում կերևա»։

Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ դա կարող է լինել Ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովը, Միրզոյանը պատասխանեց. - «Մենք առաջարկում ենք ստեղծել 11 հանձնաժողով, որոնցից երեքը լինելու են ընդդիմադիր ֆրակցիաներինը»։

Այսօր կընտրվեն 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները։