Մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի ընտրությունը

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի ընտրությունը։

Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները խորհրդարանի խոսնակի պաշտոնում թեկնածու չեն առաջադրել։ ԱԺ նախագահի միակ թեկնածուն «Իմ քայլից» Արարատ Միրզոյանն է։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ իրենք ցանկանում են, որպեսզի նոր Ազգային ժողովը լինի անաչառ արբիտր՝ տվյալ դեպքում չպաշտպանի իր կուսակցական շահը և հանդես գա բոլոր քաղաքական ուժերի շահերի պաշտպանությամբ։

Նշենք, որ այս խորհրդարանը բաղկացած է 132 պատգամավորից, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ խորհրդարանի նախագահ է ընտրվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. տվյալ դեպքում առնվազն 67 պատգամավորի ձայն է անհրաժեշտ, որպեսզի Արարատ Միրզոյանն ընտրվի ԱԺ նախագահ։