Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ վարչապետի պաշտոնում նշանակվեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Հրամանագրի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։
Անցած տարվա հոկտեմբերին կառավարության հրաժարականից հետո Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարն էր։