«Սիրիացի քրդերի դեմ հարձակման դեպքում մենք տնտեսապես կկործանենք Թուրքիան». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հունվար, 2019թ.

Վաշինգտոնը Թուրքիային կկործանի տնտեսապես, եթե Անկարան հարձակվի Սիրիայում գործող քրդական ուժերի վրա: Անցած գիշեր Twitter-ում նման գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը

«Սկսելով Սիրիայից զորքերի դուրսբերման երկար սպասված գործընթացը, մենք նաև տարբեր ուղղություններից ծանր հարվածներ ենք հասցնում «Իսլամական պետության» ստեղծած խալիֆաթի մնացորդներին: Մերձակայքում գտնվող ռազմակայաններից նոր հարվածներ կհասցնենք, եթե [«Իսլամական պետություն»-ը] վերակազմավորվի: Եթե Թուրքիան հարվածի քրդերին, մենք այն կկործանենք տնտեսապես», - գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Մեկ այլ գրառմամբ Թրամփը դիմել է սիրիացի քրդերին` կոչ անելով նրանց «չսադրել Թուրքիային»: