Հատուկ քննչական ծառայությունը դիմել է դատարան՝ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ։
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:
Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: Այս որոշումից հետո նրա փաստաբանները դիմեցին դատարան՝ միջնորդելով գրավով ազատ արձակել նրան։ Երեկ դատարանը բավարարեց դատախազության և քննիչի՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց։