Հայաստանում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ, հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։