Պուտինը և Էրդողանը մտադիր են «շուտով» հանդիպել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր են «շուտով» հանդիպել՝ քննարկելու Սիրիայից Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերման հայտարարությունը։ Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել այս ամսվա ընթացքում, սակայն կոնկրետ օր չի նշել:

Թե՛ Ռուսաստանը և թե՛ Թուրքիան Սիրիայում ուժեղ ռազմական ներկայություն ունեն:

Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց անցած ամիս:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, այդուհանդերձ, երեկ Իսրայելում ասել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայից զորքը դուրս կբերի այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկացիների դաշնակից քրդերի անձեռնմխելիության երաշխիք ստանա Թուրքիայից:

Բոլթոնը նշել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերման ժամանակացույց չկա, և հավելել․ - «Ժամանակացույցը բխում է այն քաղաքական որոշումներից, որոնք մենք պետք է իրականացնենք»:

Տե՛ս նաև այստեղ