Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին

Armenia - Empty seats in the Armenian parliament, Yerevan, December 4, 2018.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի՝ այսօր կայացած արտահերթ նիստում հայտարարեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին:

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողովում կունենա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ համապատասխանաբար 26 և 18 մանդատ։