Առանց «Կինոյի մասին» օրենքի միշտ կլինի «անհասկանալի, պղտոր վիճակում»

Հարություն Խաչատրյան

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն ամփոփում է ոլորտում անցած տարի տեղի ունեցած իրադարձությունները, բարձրաձայնում է ոլորտի առջև ծառացած խնդիրները, անդրադառնում է դրանց լուծման հնարավոր ուղիներին:

«Մենք հիմա շատ լրջորեն պետք է «Ոսկե ծիրան»-ի հետ մեկտեղ զբաղվենք կինոյի օրենքի վերջնականապես հաստատմանը, որովհետև առանց օրենքի ամեն ինչ կլինի էսպիսի անհասկանալի, պղտոր վիճակում: Առանց օրենքի, մարդիկ կլինեն միշտ դժգոհ, մարդիկ կկարծեն, որ իրենց խաբել են, մարդիկ կկարծեն, որ իրենք արհամարհված են: Կարծում եմ, որ պետք է 2019 թիվը լինի կինոյի տարի, և մենք դրանով լրջորեն զբաղվենք», - նշում է Հայաստանի կինոգործիչների միության նախագահը:

Your browser doesn’t support HTML5

Առանց «Կինոյի մասին» օրենքի միշտ կլինի «անհասկանալի, պղտոր վիճակում»