Թուրքմենստանի նախագահի որդին նոր պաշտոն է ստացել, այս մասին հայտնում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
Հոր՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրամանագրով 37-ամյա Սերդարը նշանակվել է Իրանի և Աֆղանստանի հետ սահմանակից Ահալի նահանգի ղեկավարի տեղակալ: Շրջկենտրոն Անեուն գտնվում է մայրաքաղաք Աշխաբադից ընդամենը 8 կիլոմետր հեռավորության վրա:
Թուրքմենստանի նախագահի միակ որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, ով պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվում է որպես «ազգի որդի», 2016 թվականից ի վեր մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել: 2018 թվականին խորհրդարանական ընտրություններից հետո հայրը նրան փոխարտգործնախարար էր նշանակել։