2018-ի «բոցերը»

Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ, 30-ը ապրիլի, 2018թ.

Հեղափոխական 2018 թվականը անցավ մեքենաների ազդանշանների, թմբուկի զարկերի և «Դուխով» կարգախոսի ներքո:

Հեղափոխության ամենահայտնի մեմերը հիմնականում Նիկոլ Փաշինյանի խոսքերից, հագուստից և կերպարից ստեղծվեցին: Անգամ նոր իմաստ ձեռք բերեց «Նիկոլի թիվ» արտահայտությունը, որ ժողովուրդը օգտագործում էր հեռավոր անցյալը նկարագրելու համար:

Նոր իմաստ ձեռք բերեց նույնիսկ Փաշինյանի խոսքը, որ ի սկզբանե շատ սովորական հայտարարություն էր. - «Մարդ ա վատացել»: Հանրահավաքների ընթացքում այդ զգուշացումը զուտ շտապ բուժօգնության աշխատակիցների ուշադրությունը գրավելու համար էր: Այն, սակայն, տարածված մեմ դարձավ սոցցանցերում:

«Ազատություն»-ը ներկայացնում է տարվա «բոցերը».