Հոլանդիայում ահաբեկչություն է կանխվել

Նիդերլանդների և Գերմանիայի անվտանգության ուժերը ձերբակալեել են 5 կասկածյալների, ովքեր, ըստ իրավապահների, «ահաբեկչություն են ծրագրել Հոլանդիայում»:

Երկու երկրների ծառայությունների համատեղ անցկացրած գողծողության շնորհիվ 4 կասկածյալներին հաջողվել է ձերբակալել Ռոտերդամում, ևս մեկին ձերբակալել են Մայնցում:

Գերմանացի ոստիկանների փոխանցմամբ, վերջինս 26 տարեկան է:

«Կան շատ լուրջ հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ նա պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Նիդերլանդներում»,- ասել է գերմանական ոստիկանության ներկայացուցիչը:

Ձերբակալված կասկածյալների անունների, քաղաքացիության կամ կրոնական պատկանելության մասին տվյալներ չեն հրապարակվել:

«Հետաքննությունը կշարունակվի, և առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ինչ բնույթի և ծավալի ահաբեկչություն է ծրագրվել»,- ասել են Նիդերլանդների և Գերմանիայի իրավապահները: