Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սուրբ Ծնունդի առիթով 4 պարկ կարտոֆիլ է նվիրել:
Դա, ըստ Լուկաշենկոյի խոսնակի, «սովորական կարտոֆիլ չէ»:
Բելառուսի ղեկավարի մամլո խոսնակ Նատալիա Էսմոնտն ասել է, որ «այդ կարտոֆիլն Ալեքսանդր Լուկաշենկոյի սեփական հողամասից է, էլիտար տեսակի է և պիտանի է ամենատարբեր համեղ ուտեստներ պատրաստելու համար»:
Երկու ղեկավարները երեկ Կրեմլում արտահերթ հանդիպում են անցկացրել և քննարկել են էներգակիրների մատակարարման հարցում առաջացած տարաձայնությունների հարցը:
Այս տարի ավելի վաղ Ռուսաստանը փոխել է հարկային կանոններն, ինչի հետևանքով Բելառուսն առաջիկայում ստիպված կլինի ավելի մեծ գումար վճարել ռուսական գազի և նավթի հահար:
Դա լուրջ հարված է Բելառուսի տնտեսությանը, քանի որ ռուսական էներգակիրների վերավաճառքը եվրոպացի սպառողներին Մինսկին մեծ եկամուտ է ապահովում: