Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի մատակարարման շուրջ բանակցությունները կակտիվանան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ ժամկետները շատ սեղմ են:
Անդրադառնալով երեկ այս հարցի շուրջ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին բանակցություններին՝ Պեսկովն ասել է. - «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, քանի որ մինչև երեկ, ցավոք, ակտիվ բանակցություններ չեն եղել «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև: Նշվել է՝ երբ են այդ բանակցություններն ավարտվելու: Ժամկետները կան, մենք ցայտնոտային վիճակում ենք»:
Ավելի վաղ՝ ուշ գիշերին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում անդրադարձել էր իր մոսկովյան այցին և փաստել, որ գազի մատակարարման հարցով վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Փաշինյանը միաժամանակ հույս էր հայտնել, որ տվյալ հարցով հայկական կողմի համար «ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»: