Մնացականյանն ու Լավրովը Մոսկվայում «հարցերի լայն շրջանակ են քննարկել»

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց հավելյալ մանրամասների:

Այսօր Մոսկվա է մեկնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: