Գլխավոր դատախազությունը չի բողոքարկի «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բավարար հիմքեր չկան Վճռաբեկ դատարան դիմելու:
Վերջերս Վերաքննիչ դատարանը որոշել էր վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։