Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամկետներ չկան

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, այսօր անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ժամկետների հարցին, ասել է, թե «մենք ժամկետներ չենք սահմանում»:

«Մենք միշտ հանդես ենք գալիս շուտափույթ կարգավորման օգտին: Ես հանձն չեմ առնի խոսել կոնկրետ ժամկետների մասին: Դա երկարատև պատմություն և, ցավոք, ձգձգված հակամարտություն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես Ադրբեջանի ու Հայաստանի հետ ընդհանուր անցյալ ունեցող երկիր, մեր կողմից կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը», - հայտարարել է Զախարովան: