Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր պետությունների կարգավիճակ սահմանելու մասին:
Բացի այդ, ըստ ստորագրվելիք մեկ այլ փաստաթղթի, ՀԱՊԿ երկրները կարող են գագաթնաժողովներին գործուղել ոչ միայն պետությունների ղեկավարներին, այլև վարչապետերին:
Այդ արձանագրությունների ստորագրումը նպատակահարմար է համարվում կատարել ՀԱՊԿ գագաթնաժողովում: