Ռուսաստանյան «Ուրալկալի» հանքարդյունաբերական ընկերության հորատանցքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհված բոլոր 9 հանքափորների մարմինները հայտնաբերվել են, տեղեկացրել են Պերմի շրջանի ադմինիստրացիայից։
Դեկտեմբերի 23֊ին վթար է տեղի ունեցել «Ուրալկալի» ընկերության «Սոլիկամսկ-3» հանքավայրում կառուցվող 4-րդ հորատանցքում: Վթարի պահին ստորգետնյա հատվածում 17 մարդ է գտնվել, նրանցից ութին հաջողվել է դուրս բերել։
Փրկարարական աշխատանքները բարդացել են հորատանցքում բռնկված հրդեհի ու ծխի պատճառով։ Հրդեհը բռնկվել է 340 մետր խորության վրա։