Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Ձերդ գերազանցություն,
Ցանկանում ենք շնորհավորել ս.թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքիհաղթանակի կապակցությամբ: Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում և վայելում են հանրային լայնվստահություն: Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ: Եվրոպական միությունը պատրաստ էաջակցել Ձեզ բարեփոխումների օրակարգի իրականցման գործում: ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը, որըպայմանականորեն կիրառվում է 2018թ. հուլիսի 1-ից, ամուր շրջանակ է ապահովում մեր համագործակցության համար և հավակնոտ ծրագիր՝բարեփոխումների համար: Համաձայնագիրը նաև աջակցություն կտրամադրի դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգ ունենալուն, որն անհրաժեշտ է Հայաստանի բարեկեցության կառուցման համար: Ի բարօրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների՝ ակնկալում ենք համատեղաշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Ավելի լայն, տարածաշրջանային համատեքստում, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակիհամագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, որը 2019թ. կնշի իր գործունեության տասնամյակը: Լիահույս ենք նաև, որ նորթափով կշարունակեք ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ:
Մաղթում ենք Ձեզ հաջողություն Հայաստանն առաջնորդելու գործում», - ասված է նամակում: