Դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար Հայաստանի արտգործնախարարությունում հավատարմագրվել է միջազգային 20 լրատվամիջոցի շուրջ 80 ներկայացուցիչ։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայտարարված բավականին կարճ ժամանակահատվածի համար շատ լավ ցուցանիշ է», - ասաց Նաղդալյանը։