«Պետք է կայացնենք այնպիսի որոշումներ, որոնց արդյունքում մարդիկ կզգան կյանքի որակական փոփոխություն». Փաշինյանը հանձնարարական է տվել

«Մեր հիմնական նպատակը պետք է լինի այնպիսի որոշումներ կայացնելը, որոնց արդյունքում իքս թվով մարդիկ իրենց կյանքում կզգան կյանքի որակական էական փոփոխություն», - այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ ուղղությամբ արդեն հանձնարարական է տվել կառավարության անդամներին։

«Այսօր աշխատակազմի ղեկավարի հետ առավոտյան քննարկման ժամանակ ես հանձնարարական եմ տվել, նաև, որ այդ հանձնարարականը փոխանցվի կառավարության անդամներին, որ ամենօրյա մեր օրակարգի առաջին կետը պետք է լինի հետևյալը՝ մենք պետք է հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ կոնկրետ մարդկանց կյանքում դրա արդյունքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Մեր հիմնական նպատակը և ուղենիշը պետք է լինի այնպիսի որոշումներ ստեղծելը և կայացնելը, որոնց արդյունքում իքս թվով մարդիկ իրենց կյանքում կզգան՝ փորք, մեծ միջին, էական չի, իրենց կյանքի, իրենց առօրյայի որակական, էական փոփոխություն։ Սա պետք է լինի մեր կառավարության և նախարարների գործունեության ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը, որպեսզի այդ կարգավորումները լինեն մեր հիմնական ուղենիշը»։