Ամերիկյան զորքերն առաջիկայում ամբողջությամբ դուրս կբերվեն Սիրիայից

Վաշինգտոնը առաջիկայում կարող է ամերիկյան զորքը ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից, այս մասին հայտնում են «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունները՝ վկայակոչելով ամերիկյան կառավարությունում անանուն աղբյուրը:

Այս տեղեկատվությունը հաջորդում է Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած գրառմանը, որում ասվում է․ - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը մեր զորքի՝ այնտեղ մնալու միակ պատճառն էր»: