Օլիմպիական և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բուժում է ստանում Միացյալ Նահանգներում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, ով նաև ըմբշամարտիկի մարզիչն է:
«Բուժումը շարունակվում է, թեթև փոփոխություն կա դեպի լավը: Թե որքան է տևելու բուժումը, դա բժիշկներն են ասելու: Սպասում ենք պատասխաններին»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը:
Հոկտեմբերի վերջին Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը չէր մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին` վնասվածքի պատճառով: