2018 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 20 տոկոսով: Այսօր Բաքվում նման տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Գերատեսչության տվյալներով՝ երկկողմ ռուս-ադրբեջանական ապրանքաշրջանառության ծավալները հասել են 2 միլիարդ 266 միլիոն դոլար ցուցանիշի: «Ադբեջանական արտադրանքի արտահանման ծավալները Ռուսաստան այս տարի գերազանցել են 600 միլիոն ամերիկյան դոլարը», - ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանը ապրանքաշրջանառության ծավալներով Ադրբեջանի երրորդ գործընկերն է` Իտալիայից և Թուրքիայից հետո: