Ղազախստանում այսօր՝ Խորհրդային Միությունից անկախանալու օրը, ոստիկանությունը տասնյակ ընդդիմադիրների ու ակտիվիստների է ձերբակալել, որոնք փորձել են բարձրաձայնել տարիներ առաջ այս օրը երկրում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասին:
1986 թվականի դեկտեմբերի 16-ին հազարավոր ցուցարարներ էին փողոց դուրս եկել Ղազախստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարի պատշոնում սեփական թեկնածուին նշանակելու՝ Մոսկվայի որոշման դեմ, խորհրդային վարչակազմը, սակայն, բիրտ ուժով ճնշել էր բողոքի ալիքը:
2011 թվականի դեկտեմբերի 16-ին էլ Ժանաոզեն քաղաքի ոստիկանությունը կրակ էր բացել աշխատավարձի բարձրացման պահանջով ցույց անող բանվորների վրա, պաշտոնական տվյալներով, 16 մարդ զոհվել էր, ավելի քան հարյուրը՝ վիրավորվել: