ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել է Վրաստան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Ըստ ԱԽ նախագահի ֆեյսբուքյան էջի, այցի ընթացքում նաև նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած հյուրերի հետ։