Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդներն պատմական ժողով են անցկացնում

Ուկրաինա - Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ, որտեղ անցկացվում է պատմական ժողովը, Կիև, 15-ը դեկտեմբերի, 2018թ․

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդներն այսօր պատմական ժողով են անցկացնում Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարում, որի ընթացքում, ակնկալվում է, որ կհայտարարեն նոր, միասնական ու անկախ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ձևավորման մասին:

Ժողովը, որին հրավիրված են ոչ միայն ուկրաինական տարբեր թեմերի առաջնորդները, այլև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն, ակնկալվում է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ենթակայությունից դուրս գալու ջանքերի վերջին ակորդը կդառնա:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Սինոդը, ընդառաջելով Կիևի խնդրանքին, չեղարկել էր 1686 թվականի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը: