Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ուրբաթ օրը գրեթե միաժամանակ անդրադարձել են ղարաբաղյան խնդրին` Թվիթերի իրենց էջերում:
«2019 թվականը նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը», - գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է` հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը: «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը», - Թվիթերում գրել է Փաշինյանը: