«Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է խաղադաշտ

Մեծ Բրիտանիա - «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժում է խաղադաշտ, Լոնդոն, 13-ը դեկտեմբերի, 2018թ․

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի նկատմամբ։

Այս հանդիպումը ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ հայազգի երկրպագուներից մեկը խաղադաշտ է ներխուժել Լեռնային Ղարաբաղի դրոշը ձեռքին և Մոնթե Մելքոնյանի լուսանկարով շապիկով: Անվտանգության աշխատակիցները քիչ անց հեռացրել են նրան խաղադաշտից:

Բրիտանական Mirror պարբերականը, անդրադառնալով միջադեպին, գրում է, որ դրոշը պատկանում է Լեռնային Ղարաբաղին, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտում են, ինչի պատճառով «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու՝ մասնակցելու այնտեղ նախատեսված ֆուտբոլային հանդիպմանը: