ԱԺ ընտրություններից հետո պաշտոնական Երևանը շնորհավորանքներ է ստանում

Պաշտոնական Վաշինգտոնը անհամբերությամբ է սպասում է Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ աշխատանքին:

Ընտրությունների կապակցությամբ շնորհավորական ուղերձում Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ողջունում է ընտրություններին հետևած միջազգային դիտորդների գնահատականները, որ ընտրությունները մրցակցային էին, և իր հերթին ընդգծում ՝ ընտրական գործընթացը վայելում էր հանրային լայն աջակցություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ:

«Այս տարին Հայաստանի համար նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի է՝ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել դա», - ամերիկյան պետքարտուղարը հայտնում է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի նոր խորհրդարանի և կառարավարության հետ աշխատանքին՝ նշելով. - «Խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը և գործընկերությունը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, խրախուսելու առևտուրն ու ներդրումները և ապահովելու տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը»։

Բրյուսելը ևս ակնկալում է Հայաստանի ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ աշխատելուն ՝ խորացնելու երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները:

«Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերի գերատեսչությունը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան իմ այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ»,- հայտարարել է օգոստոսին Երևան այցելած Կանցլեր Մերկելը հավելով, որ ուրախ կլինի մոտ ապագայում կրկին հանդիպել Փաշինյանին Հայաստանի առանցքային։

Ռազմավարական գործընկեր Ռուսաստանից մինչդեռ շնորհավորական ուղերձը հապաղում է։ Նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նախորդ խորհրդարանական ընտրություններում Հանրապետականների հաղթանակի առիթով Սերժ Սարգսյանին հենց հաջորդ օրն էր շնորհավորել, մինչ այս պահը ոչ գնահատական է հնչեցրել տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, ոչ էլ շնորհավորական ուղերձ հղել:

Փոխարենը հարևան Վրաստանն է հիացմունքով արձագանքում հայաստանյան ընտրություններին:

Տպավորիչ էր, հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հույս հայտնելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների էլ ավելի կխորանան:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցույթամբ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել էր, Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։