«Ուկրաինան վերջ է տալիս գաղութային անցյալին»

Նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրում է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը չերկարաձգելու օրինագիծը, Կիև, 10 դեկտեմբերի, 2018թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի երկարաձգումը մերժելու՝ Գերագույն ռադայի ընդունած օրինագիծը:

«Այսպիսով Ուկրաինան հաստատում է գաղութային անցյալին վերջ տալու և դեպի Եվրոպա կողմնորոշվելու քաղաքականությունը»,- ասել է Պորոշենկոն:

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականին տասը տարով, 2009-ին այն մեխանիկորեն երկարաձգվել է և պետք է գործեր մինչև 2019-ի ապրիլի 1-ը և կարող էր նորից երկարաձգել:

Հաշվի առնելով Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին աջակցելու Մոսկվայի քաղաքականությունը՝ Կիևը որոշել է այլևս չերկարաձգել պայմանագիրը: