Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արարողությունը տեղի է ունենալու ոչ թե Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, այլ Կախեթիի մարզկենտրոն Թելավիում՝ վրաց արքա Հերակլ երկրորդի պալատում, որտեղ այժմ տեղակայված է քաղաքային պատմության թանգարանը: