Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու հարցը

Մանվել Գրիգորյան, արխիվ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ազգային ժողովի անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը։

Նման միջնորդությամբ հանդես է եկել վարույթն իրականացնող մարմինը։ Կեսօրից հետո մեկնարկած նիստը մեկ ժամով հետաձգվել էր, քանի որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունն էր վատացել։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է 2018-ի հունիսի 19-ից։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։