«Հայաստանը դուրս է որևէ արտաքին ազդեցության գոտուց» հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 տասնյակ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ասուլիսի ընթացքում։
Փաշինյանին ամենաառաջինն ուղղված հարցերից մեկը հետևյալն էր․ - «Ծրագրո՞ւմ եք արդյոք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ և ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հարաբերությունները Եվրամիության հետ՝ լինելով ռուսական ազդեցության գոտում, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամ»։
«Ինձ դուր չի գալիս այդ ձևակերպումը՝ Ռուսաստանի ազդեցության տակ։ Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, դրանից բացի՝ մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, և չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ Եվրոպայի խորհրդի ազդեցության տակ ենք։ Մենք Ռուսաստանի հետ գործընկերներ ենք, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ, մեր երկիրը որևէ ազդեցության գոտում չէ, որպես կառավարություն մենք միայն մեր քաղաքացիների և ընտրողների ազդեցության գոտում ենք։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին մեր միջազգային գործընկերների հետ, նշեմ, որ ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես՝ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելության հետ կապված, ինչը մենք շարունակելու ենք։ Ունենք նաև համագործակցության նոր պլաններ, բայց չենք ծրագրում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ինչպես գիտեք, մեր երկիրը ՀԱՊԿ-ի անդամ է, ինչպես նաև ԵՏՄ-ի։ Պատրաստվում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, բայց դա չենք անելու մեկը մյուսի հաշվին», - պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։
Պատրա՞ստ եք Թուրքիայի հետ հարբերությունների բարելավման ուղղությամբ նախաձեռնությամբ հանդես գալ, հետաքրքրվեց լրագողներից մեկը։
«Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հարբերությունները Թուրքիայի հետ կապել են Ղարաբաղյան խնդրին, և դա արդեն մեծ խնդիր է մեր հարբերություններում։ Ես շատ անգամ արդեն ասել եմ՝ մենք պատաստ ենք հաստատել ուղիղ հարբերությունների Թուրքիայի հետ առանց նախապայմանների, հույս ունենք, որ Թուրքիան էլ պատաստ կլինի անել նույնը»։
Ղարաբաղյան հարցը ևս ուշադրության կենտրոնում էր։ Փաշինյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման, բայց. «պետք է պարզ լինի՝ որևէ լուծում անհնար է առանց Ղարաբաղի ժողովրդի ինքնորշման իրավունքի ճանաչման»։
Ընտրություններում հաղթած դաշինքի առաջնորդ Փաշինյանին ուղղվեցին նաև ներքին խնդիրների մասին մի շարք հարցեր։ Սիրո ու համերաշխության հեղափոխոթյունից ու վենդատաներ չանելու խոստումից հետո, ինչպե՞ս է վարչապետի պաշտոնակատարը մեկնաբանում Հայաստանի նախկին պաշտոնյաների կամ նրանց հարազատների ճաղերի ետևում հայտնվելը։
«Գիտե՞ք, մենք կոռուպցիայի դեմ լուրջ պայքար ենք մղում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպես պայքարենք կոռուպցիայի դեմ առանց բարձրաստիճան պաշտոնյաններին առնչվող հետաքննություններ անելու, դա անհնար կլիներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել եմ մեր միջազգային գործընկերներին, մենք պատրաստվում ենք կոռուպցիայի դեմ հսկայական արշավ սկսել, ինչի արդյունքում, կասկած չկա, կթակենք շատ նախկին ու ներկա պաշտոնյաների դռներ, որոնք էլ կգնան եվրոպական կառույցներ ու կբողոքեն, թե նրանց քաղաքական հետապնդման ենք ենթրակվում։ Բայց պետք է փաստերը հաշվի առնել, 10 մարդ սպանվել է քաղաքի կենտրոնում, դա արվել է խաղաղ ցուցարների դեմ բանակի անօրինական օգտագործմամբ, ինչ ե՞ք կարծում ոչինչ չպետք է անե՞նք այս պատմությունները բացահայտելու համար։ Անհնար է. մենք վճռական ենք գնալ մինչև վերջ և բացահայտել ճշմարտությունը մեր հասարակության, ժողովրդի համար։ Դա նաև մեր հանրության պահաջն է», - նշել է Փաշինյանը։
Մեկ այլ լրագող նկատեց, որ հանրությունը շատ մեծ սպասելիքներ ունի Փաշինյանից, հատկապես տնտեսությունը միանգամից առաջ մղելու առումով, ինչպե՞ս է վարչապետի պաշտոնակարտարը պատրաստվում չհիասթափեցնել մարդկանց, որպեսզի նոր հեղափոխություն չլինի։
«Գիտե՞ք, մեր հեղափոխության նպատակն այն էր, որ Հայաստանում այլևս հեղափոխություն անելու անհրաժեշտություն չլինի։ Յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ մարդիկ կկարողանան փոխել կառավարությունը, դա մեր և մեր ժողովրդի գլխավոր պայմանավորվածությունն է», - պատասխանեց վարչապետի պաշտոնակատարը։
Հիմնականում արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Հայաստան ժամանած լրագրողներին հուզել էր Փաշինյանին ուղղված մեծարանքի խոսքերը, բացի այդ նրա նկարը շապիկներին ու գլխարկներին պատկերելը։ «Ես լսեցի, Ձեզ Գյումրիում թագավոր անվանեցին, արդյո՞ք դա չի վտանգի Հայաստանի ժողովրդավարական հեղափոխությունը», - հարցրեց լրագրողը։
Վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց՝ հեղափոխության որդեգրած արժեքներին ոչինչ չի սպառնում, ինքն էլ չգիտի ինչպես արգելել մարդկանց տպել իր դեմքը շապիկներին, բացի այդ եթե, ենթադրենք, դա օգնում է որևէ մեկին հաղթահարել աղքատությունը, ապա ինքը միայն ուրախ է։
«Քաղաքական պատճառ չկա, դա հատուկ չի կազմակերպվում, մարդիկ ինձ փողոցում խնդրում են լուսանկարվել իրենց հետ, չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է մերժեմ նրանց։ Հայաստանի ժողովրդավարությանը ոչինչ չի սպառնում, գուցե ես նոր մարդ եմ ձեզ համար միջազգային քաղաքականությունում, բայց Հայաստանում ինձ լավ ճանաչում են», - ասաց Փաշինյանը։
Ասուլիսի ընթացքում հաջորդ կրկնվող հարցը Փաշինյանի քաղաքական հայացքների մասին էր. «ի վերջո Դուք լիբերա՞լ եք, թե՞՝ կենտրոնամետ», երկու անգամ հարցրին վարչապետի պաշտոնակատարին։
«21-րդ դարում, կարծում եմ, քաղաքական գաղափարական այդ սահմանները շատ հստակ չեն։ Մեր գործը՝ մեր նպատակները սահմանելն ու դրանց հասնելն է, և այդ ճանապարհը վեր է քաղաքական գաղափարական այդ բաժանումներից»,- ասաց Փաշինյանը։
Ընտրությունների արդյուքներով Հայաստանը 5 տարի կառավարելու մանդատ ստացած Փաշինյանից նաև հետաքրվեցին՝ որտե՞ղ եք ցանկանում տեսնել Հայաստանը 5 տարի անց։
«Ցանկանում եմ, որ 5 տարի անց Հայաստանը լինի արագ զարգացող, արդյուանբերական ու տեխնոլոգիական երկիր, որտեղ շատ ցածր է աղքատության և գործազրկության մակարդակը։ Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական երկիր, ուժեղա ժողովրդավարական ինստիտուտներով», - ի պատասխան հարցին ասաց Փաշինյանը։